Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Հայաստան (VIDEO և ֆոտոշարք)

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Հայաստան, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

65-ամյա մասնագետն այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, ծանոթացել ենթակառուցվածքներին:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Պետրակովին նվիրել է ազգային թիմի անվանական մարզաշապիկ:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի նշանակման մասին պաշտոնապես հայտարարվել էր հունվարի 14-ին: Օրեր  առաջ նա հեռացել էր Ուկրաինայի հավաքականից, որը գլխավորել էր 2021 թվականի նոյեմբերին՝ այդ պաշտոնում փոխարինելով ուկրաինացի լեգենդար ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոյին: Պետրակովի գլխավորությամբ ուկրաինացիներն անցկացրել են 15 հանդիպում, տարել 6 հաղթանակ, գրանցել 7 ոչ-ոքի և 2 պարտություն: