Իտալիայի Սուպերգավաթը Սաուդյան Արաբիայում վիճարկեցին երկրի գործող չեմպիոն «Միլանն» ու գավաթակիր «Ինտերը»:
«Ինտերն» ամբողջ խաղի ընթացքում ունենալով առավելություն ջախջախեց մրցակին 3-0 հաշվով և նվաճեց բաղձալի գավաթը:
Հավելենք, որ «Ինտերի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով առաջին տիտղոսը նվաճեց միլանյան ակումբում: 33-ամյա կիսապաշտպանը կարիերայի 5-րդ Սուպերգավաթը նվաճեց:
Իտալիայի Սուպերգավաթ.
«Միլան» – «Ինտեր» 0:3 (0:2)
0:1 – Ֆեդերիկո Դիմարկո (10)
0:2 – Էդին Ջեկո (21)
0:3 – Լաուտարո Մարտինես (77)