Դանի Ալվեսը կձերբակալվի

Մեքսիկական «Պումասի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը հունվարի 20-ին կձերբակալվի՝ Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում անծանոթ կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու կասկածանքով, հայտնում է Vozpopuli-ն՝ հղում անելով Yahora Sonsoles-ն:

Հունվարի 20-ի առավոտյան Ալվեսը հարցաքննության համար կներկայանա Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայի Les Corts ոստիկանական բաժանմունք։

Ենթադրյալ հանցանքը կատարվել նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին: Նախաքննությունը շարունակվում է: