Վահան Բիչախչյանը գեղեցիկ հարվածով գրավել է ադրբեջանական «Քարաբաղի» դարպասը (VIDEO)

Լեհական «Պոգոնը» շարունակում է պատրաստվել առաջնության երկրորդ հատվածին: Հերթական ընկերական խաղում ակումբը մրցել է ադրբեջանական «Քարաբաղի» հետ և հաղթել 4-2 հաշվով:

Թուրքիայի Բելեկ քաղաքում կայացած հանդիպման 26-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խաղի հաշիվը բացել է «Պոգոնի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: