Նաիր Տիկնիզյան․ «Մարզումները շատ ծանր են» (VIDEO)

Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանը պատմել է Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող հավաքի մասին։

«Եթե անկեղծ, մարզումները շատ ծանր են։ Կարծում եմ՝ որ այս ամենը կնպաստի ֆունկցիոնալ պատրաստվածության բարելավմանը։ Կարծում եմ՝ բոլորը կարոտել էին ծանրաբեռնված մարզումները, քանի որ բավականություն ես ստանում՝ գալով մարզումային հավաքի։ Այն, որ հաղթում ես քո դեմ պայքարում ու հաղթահարում ներքին վախեր, դա օգնում է առաջադիմել ու կատարել քայլ առաջ»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Լոկոմոտիվն» ԱՄԷ-ում հավաքը կավարտի հունվարի 22-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նաիր Տիկնիզյանը ճանաչվել էր «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստ նոյեմբերին։ Ընթացիկ մրցաշրջանում նա մոսկովյան ակումբի կազմում մասնակցել է 22 խաղի, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 2 միլիոն եվրո է գնահատում Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը: