World Cup 2022. Հայտնի է Մունդիալի լավագույն գոլը (VIDEO)

Կատարում ավարտված ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության լավագույն գոլ է ճանաչվել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնի՝ Սերբիայի դարպասն ուղարկած երկրորդ գնդակը, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Լոնդոնի «Թոթենհեմի» հարձակվողը խմբային փուլի առաջին տուրի խաղում գոլ էր խփել շրջադարձ հարվածով: Աշխարհի 5-ակի չեմպիոնները Ռիշարլիսոնի դուբլի շնորհիվ հաղթել էին 2-0 հաշվով:

https://www.youtube.com/watch?v=KyJLBzKNFEY