World Cup 2022. Զլատկո Դալիչ. «Լիոնել Մեսսիի նկատմամբ անհատական վերահսկողություն չենք սահմանի»

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հայտարարել է, որ Արգենտինայի դեմ Մունդիալի կիսաեզրափակիչի սպասվելիք խաղում մրցակցի ավագ Լիոնել Մեսսիի նկատմամբ անհատական վերահսկողություն չեն սահմանի խաղադաշտում:

«Լիոնել Մեսսիի նկատմամբ անհատական վերահսկողություն չենք սահմանի։ Նա շատ է սիրում տեղաշարժվել խաղադաշտում, ուստի մենք պետք է կազմակերպված ու կարգապահ խաղանք պաշտպանությունում»,- խորվաթ մասնագետի խոսքը մեջբերում է ITASportPress-ը:

Հիշեցնենք, որ Արգենտինա – Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: