Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի խաղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները զանգվածային ծեծկռտուք են հրահրել:
Խաղի հիմնական ժամանակի ավարտից հետո բախվել են «Սպարտակի» հոլանդացի հարձակվող Քուինսի Պրոմեսն ու «Զենիթի» կոլումբիացի կիսապաշտպան Վիլմար Բարիոսը, ու թիմերի միջև սկսել է զանգվածային ծեծկռտուք:
Հանդիպման մրցավար Վլադիմիր Մոսկաևը խաղադաշտից հեռացրել է թիմերի 3-ական ֆուտբոլիստի:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0-0 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 4-2 հաշվով հաղթել է Պետերբուրգյան ակումբի ֆուտբոլիստները:
Տեսանյութը՝ այստեղ