World Cup 2022. Խորվաթիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Կանադայի ընտրանու նկատմամբ (VIDEO)

ԱԱ-2022-ի F խմբի երկրորդ տուրում Խորվաթիայի հավաքականը մրցեց Կանադայի հավաքականի հետ:

Հանդիպման անդրանիկ գնդակը հեղինակեց կանադացիների վինգեր Ալֆոնսո Դևիսը՝ խփելով հավաքականի պատմության առաջին գնդակը Մունդիալներում:

Այնուամենայնիվ՝ Խորվաթիայի հավաքականը հետագայում կարողացավ 4 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ տոնելով կամային հաղթանակ:

Երկրորդ տուրից հետո Խորվաթիան ու Մարոկկոն 4-ական միավորով կիսում են F խմբի առաջին ու երկրորդ տեղերը, Բելգիան ունի 3 միավոր ու երրորդն է, Կանադան առանց միավորի վերջին՝ չորրորդ տեղում է:

World Cup 2022.

Խորվաթիա – Կանադա 4:1 (1:1)

0:1 Ալֆոնսո Դևիս (2)

1:1 Անդրեյ Կրամարիչ (36)

2:1 Մարկո Լիվայա (44)

3:1 Անդրեյ Կրամարիչ (70)

4:1 Լովրո Մայեր (90+4)

Խաղի տեսությունն՝ այստեղ