«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը բազմաթիվ առաջարկներ է ստացել MLS-ի տարբեր ակումբներից, գրում է իսպանական մամուլը:։
Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը մերժել է բոլոր առաջարկները, քանի որ չի ցանկանում լքել հարազատ ակումբը:
Տեղեկություն կա նաև, որ նրան ցանկանում է թիմ հրավիրել Դևիդ Բեքհեմը:
Բուսկետսի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։