World Cup 2022. Լիոնել Մեսսին տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրում Մեքսիկայի դեմ հանդիպման գլխավոր հերոսը: Արգենտինան հաղթեց 2:0 հաշվով, իսկ 35-ամյա հարձակվողը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Opta-ն հայտնում է, որ Մեսսին դարձել է առաջին արգենտինացի ֆուտբոլիստը 1966 թվականից ի վեր, ով դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ Աշխարհի առաջնության երկու տարբեր խաղերում: 

Նշենք, որ ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին տուրում Արգենտինայի հավաքականը կհանդիպի Լեհաստանի ընտրանու հետ։