Ռոբերտո Ֆիրմինոն հնարավոր է միանա իսպանական գրանդին

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա բրազիլացուն հավակնում է գնել «Բարսելնան», որը ցանկանում է ուժեղացնել կազմը:

Ֆիրմինոն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 5 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։