Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է «Միլանից» կրած պարտությունը (0:2) Ա Սերիայի 9-րդ տուրի խաղում։
«Այսօրվա խաղից հետո ոչինչ չունեմ ասելու։ Մենք այն պահին ենք, երբ կարծես թե երկու հաղթանակով հաղթահարեցինք բացասական հատվածը, բայց դարձյալ ընկանք նույն խայծի վրա», – մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը: