Էդին Թերզիչը խոսել է «Բորուսիա» – «Բավարիա» խաղի մասին

Դորտմունդի «Բորուսիայի» մենթոր Էդին Թերզիչը կիսվել է Բունդեսլիգայի 9-րդ տուրի՝ «Բավարիայի» հետ հանդիպման (2:2) մասին իր կարծիքով:

«Խաղը շատ լարված էր։ Նշեմ, որ առաջին խաղակեսում մենք շատ լավ պաշտպանվեցինք ու կարողացանք փակել կենտրոնը, 2:0 պարտվելուց հետո թիմի ֆուտբոլիստները կարողացան կատարել իմ հանձնարարությունները և փրկել խաղը», – մեջբերում է goal-ը: