Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է իր դիրքորոշումը բրիտանացի երկրպագուների ստորագրահավաքի վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Անգլիայում երկրպագուները ստորագրահավաք էին սկսել՝ մանչեսթերյան ակումբի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին Պրեմիեր Լիգայից հեռացնելու պահանջով:
«Իմ մտքե՞րը այդ ամենի վերաբերյալ… կարծում եմ՝ զվարճալի կատակ է»,- 51-ամյա մարզչի խոսքը փոխանցում է Goal-ը:
Հիշեցնենք, որ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» շարքերը համալրել էր՝ ամռանը տեղափոխվելով Դորտմունդի «Բորուսիայից»: Գործարքի արժեքը կազմել էր 60 միլիոն եվրո: