Արթուր Մելոն վնասվածք է ստացել. Հայտնի է թե որքան ժամանակ կբացակայի ֆուտբոլիստը

«Լիվերպուլի» կիսապաշտպան Արթուր Մելոն շուտով վիրահատության կենթարկվի։ Նա շարքից դուրս է մնացել շուրջ 3 ամսով, հայտնում է goal-ը:

«Լիվերպուլի» ղեկավարությունը դժգոհ է ֆուտբոլիստի ցուցադրած խաղից, սակայն չեն ընդհատի նրա վարձակալությունը։

Արթուր Մելոն անգլիական ակումբ է տեղափոխվել «Յուվենտուսից»՝ վարձավճարով։