Էդինսոն Կավանին անկեղծացել է

«Վալենսիայի» հարձակվող Էդինսոն Կավանին պատմել է, որ Չեմպիոնների լիգայի 2016/2017 թվականների 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնայից» կրած 1։6 հաշվով պարտությունից հետո դիմել է հոգեբանի։

«Առաջին անգամ հոգեբանի մոտ գնացի «Բարսելոնայից» վերադառնալուց հետո: Սա մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Բաներ կան, որոնք քեզ հեղեղում են։ Այն ամենը, ինչ մենք արեցինք, փոխվեց հինգ րոպեի ընթացքում», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը: