«Բավարիայի» պաշտպան Լյուկ Էրնանդեսի վնասվածքն ավելի լուրջ է, քան ենթադրվում էր

«Բավարիայի» պաշտպան Լյուկ Էրնանդեսի վնասվածքն ավելի լուրջ էր, քան ենթադրվում էր:

Ըստ «Bayern & Germany» թվիթերյան էջի 26-ամյա ֆրանսիացին ի սկզբանե ենթադրվում էր, որ բաց կթողնի 4-6 շաբաթ, սակայն նա այժմ կարող է բաց թողնել մինչև նոյեմբերի կեսերը: Դա վտանգում է 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնությանը մասնակցելու նրա հնարավորությունները։

Էրնանդեսը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղում (2:0): Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ադուկտոր մկանի պատռվածք։