Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմո Կարերան խոսել է իտալական «Նապոլիի վրացի կիսապաշտպան Խվիչի Կվարացխելիայի հեռանկարների մասին։
21-ամյա Կվարացխելիան Ռուսաստանում հայտնի է «Լոկոմոտիվի» և «Ռուբինի» կազմում իր ելույթներով։
«Ես չգիտեմ, թե ինչու Կվարացխելիան Ռուսաստանում չխաղաց այնպես, ինչպես խաղում է Իտալիայում։ Միգուցե այս անգամ նա ավելի փորձառու դարձավ որպես ֆուտբոլիստ, գտավ անհրաժեշտ մոտիվացիան։
Իմ կարծիքով Խվիչա Կվարացխելիան իսկական տաղանդ է։ Նա կարող է համաշխարհային մակարդակի աստղ դառնալ, եթե շարունակի այսպես խաղալ։
Նա ունի դրա համար անհրաժեշտ բոլոր որակներն ու կարողությունները»,- ասել է Կարերան RB Sport-ին տված հարցազրույցում։