«Լիվերպուլը» հետաքրքրված է «Գալաթասարայի» 4 ֆուտբոլիստներով, պնդում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիների հետաքրքրությունների տիրույթում են պաշտպան Սաշա Բոյն ու Վիկտոր Նելսոնը, ինչպես նաև հարձակվողներ Քերեմ Աքթյուրօղլուն և Յունուս Աքգյունը։
Թուրքիայի առաջնության «Գալաթասարայ» – «Կոնյասպոր» (2:1) հանդիպմանը ներկա են եղել նաև «Լիվերպուլի» սկաուտները։
Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում ստամբուլյան ակումբը 17 միավորով 4-րդ տեղում է։