Անգլիացի երկրպագուները կատակել են Էրլինգ Հոլանդի հետ

Բրիտանացի երկրպագուները կատակով ստորագրահավաք են սկսել՝ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էրլինգ Հոլանդին Պրեմիեր լիգայից հեռացնելու պահանջով, հայտնում է AS-ը:

Երկրպագուները Մեծ Բրիտանիայի կառավարությանն ուղղված դիմումի տեսքտում նշել են, որ Էռլինգին պետք է արգելել խաղալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում, քանի որ նա «ռոբոտ» է:

Ստորագրահավաքին մասնակցել է ավելի քան 2 միլիոն մարդ: Մոդերատորները ստիպված են եղել հեռացնել այն, քանի որ այդքան ստորագրությունների դեպքում Մեծ Բրիտանիայի կառավարությունը պարտավոր էր ուսումնասիրել դիմումը:

Անգլիայի առաջնությունում Էրլինգը անցկացրել է 8 խաղ, խփել 14 գոլ ու կատարել 3 ասիստ: