Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թիմում կմնա առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն 37-ամյա ֆուտբոլիստը հունվարին չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից» իր նկատմամբ հետաքրքրության բացակայության պատճառով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն մտածում է ակումբից հեռանալու մասին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, որը բացվում է հունվարին։