Դավիդ Ալաբան նշել է «Ոսկե գնդակի» ֆավորիտին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան կարծում է, որ իր թիմակից Կարիմ Բենզեման այս տարի արժանի է «Ոսկե գնդակին»:

Ո՞վ կնվաճի «Ոսկե գնդակը». Բենզեման. Այստեղ նույնիսկ կասկած չկա։ Այն, ինչ նա արեց նախորդ մրցաշրջանում, անհավանական է:

Ես իսկապես երախտապարտ եմ, որ կարողացա լինել այս շքեղության մի մասը և ամեն օր տեսնել, թե ինչպես է նա աշխատում»,- ասել է Ալաբան Real Total-ին: