«Լայպցիգի» դարպասապահը ծանր վնասվածք է ստացել

«Լայպցիգի» դարպասապահ Պետեր Գուլաչին ծանր վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սելթիկի» դեմ խաղում (3:1), հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ծնկի առաջային խաչաձև կապանների պատռվածք։ Պետեր Գուլաչին երկար ժամանակով շարքից դուրս է մնացել: