«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է այն տեղեկությունները, թե ակումբի հարձակվող Էրլինգ Հոլանդի և «Մանչեսթեր Սիթիի» միջև կնքված պայմանագրում կա կետ, համաձայն որի ռմբարկուն 2024-ին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ».
«Հոլանդի պայմանագրում չկա որևէ կետ նրա` «Ռեալ» տեղափոխության վերաբերյալ։
Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ նա իրոք երջանիկ է «Ման. Սիթիում»»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։