«Միլանի» մարզական տնօրեն Պաոլո Մալդինին մեկնաբանել է իտալական ակումբի վնասվածքները, ինչպես նաև խոսել այս մրցաշրջանում թիմի նպատակների մասին:
«Մենք բազմաթիվ վնասվածքներ ունենք, նույնիսկ շատ լուրջ, կան երեք շատ կարևոր ֆուտբոլիստներ, որոնք խաղադաշտ դուրս կգան հունվարից: Ակնկալում եմ առաջնությունում հիանալի ելույթ տեսնել և Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ դուրս գալ, ինչը մեր արժեքների արտացոլումն է»,- Մալդինիի խոսքերը մեջբերում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։