«Բարսելոնան» հայտարարել է, որ բոլոր ջանքերը կգործադրի Լիոնել Մեսսիին վերադարձնելու համար

«Բարսելոնայի» տնտեսական հարցերով փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն ասել է, որ ակումբը կարող է բոլոր ջանքերը գործադրել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին վերադարձնելու համար, եթե ղեկավարությունը նպատակահարմար գտնի:

«Եթե սպորտի ղեկավարությունը նպատակահարմար համարի, մենք բոլոր ջանքերը կգործադրենք դրա համար։ Մենք կարող ենք հրաշքներ գործել։ Մեր ակումբի դռները միշտ բաց են նրա համար», – Ռոմեուի խոսքերը մեջբերում է Sport-ը։