Կեյլոր Նավասը, գուցե տեղափոխվի ԱՊԼ

ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։

35-ամյա դարպասապահը ծրագրում է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում, հայտնում է Foot Mercato-ն։

Փորձառու դարպասապահի  ծառայություններով հետաքրքրվում են «Վեսթ Հեմը» և «Թոթենհեմը», ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրություններից։

Կեյլոր Նավասը կորցրել է տեղը ՊՍԺ-ի մեկնարկային կազմում և այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել թիմի կազմում։

Թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն նախընտրում է իտալացի Ջանլուիջի Դոննարումային։

Նավասը «Պարի Սեն Ժերմենում» է հանդես գալիս 2019 թվականի սեպտեմբերից։ Նրա պայմանագիրը փարիզեցիների հետ նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։