Կայլ Ուոքերը ռիսկի է դիմում բաց թողնել ԱԱ – 2022 -ը

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը աճուկի վնասվածքի պատճառով վիրահատվել է, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Վիրահատությունը բարեհաջող է անցել, վերականգնման ժամկետները հայտնի կդառնան վերականգնողական փուլի ընթացքում,- նշել է թիմի մամուլի ծառայությունը։

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ 32-ամյա անգլիացին կարող է չհասցնել վերականգնվել մինչեւ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության մեկնարկը: