Կիրան Թիրնին՝ երկու գրանդ ակումբի դիտակետում

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Արսենալի» պաշտպան Կիրան Թիրնիի ծառայություններով, հայտնում է The Scotsman-ը:

Թիրնին լոնդոնյան ակումբին միացել է 2019 թվականի ամռանը՝ «Սելթիկից»: «Զինագործները» նրա համար վճարել են 25 մլն ֆունտ:

Թիրնին ընդգրկված է «Սիթիի» հավանական տրանսֆերային թիրախների ցանկում, սակայն «Չելսին» նույնպես պայքարում է Կիրանի տրանսֆերի համար:

Ակումբները ձմռանը կսկսեն բանակցային գործընթացը: