Ֆրենկի դե Յոնգ. «Ռոբերտ Լևանդովսկին կատարյալ հարձակվող է»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է թիմակցի՝ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին։

«Ռոբերտը շատ լավ մարդ է։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, կատարյալ հարձակվող։

Նա ֆիզիկապես ուժեղ է, կարողանում է պահել գնդակը, շատ լավ տեխնիկա ունի։ Լևանդովսկին շատ է վազում և շատ գոլեր է խփում»,- ասել է կատալոնական ակումբի հոլանդացի կիսապաշտպանը։

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին Լա Լիգայում մասնակցած 6 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։