Դիդյե Դեշամ. «Ֆրանսիայի հավաքականի համար կարևոր է դուրս չմնալ B Լիգա»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կիսվել է Ազգերի Լիգայի՝ Ավստրիայի և Դանիայի հետ խաղերից ունեցած սպասելիքներով։

«Մեր առաջադրանքնե՞րը: Գտնել հավասարակշռություն, ցուցադրել լավ խաղ և հասնել արդյունքի։ Ես ընտրել եմ 23 ֆուտբոլիստի, վստահում եմ նրանցից յուրաքանչյուրին։

Մեր առաջին նպատակն Ազգերի Լիգայի խաղերում հաղթելն է, որպեսզի այս մրցաշարում դուրս չմնանք B լիգա, կարևոր է նաև նոր ֆուտբոլիստների նկատմամբ ուշադրությունը»,- Դեշամի խոսքերն է մեջբերում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Մրցաշարային աղյուսակում Ֆրանսիան երկու միավորով վերջին տեղում է, Ավստրիան ունի 4 միավոր, Խորվաթիան՝ 7, Դանիան՝ 9։