Պաշտոնական. Գորան Պանդևը ավարտեց կարիերան

Մակեդոնացի ֆուտբոլիստ Գորան Պանդևը կարիերան ավարտեց 39 տարեկանում։ Իր որոշման մասին Պանդեւը հայտնել է սոցիալական ցանցերում։

Գորանն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Ա Սերիայում, որտեղ հանդես է եկել «Ինտերում», «Լացիոյում», «Նապոլիում», «Ջենոայում» և այլ ակումբներում։

Պանդևը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի բոլոր ժամանակների ռեկորդակիր է՝ 122 խաղով և բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ 38 գոլով: