SERIE A. «Նապոլին» «Սան Սիրոյում» հաղթեց «Միլանին» (VIDEO)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրի կենտրոնական խաղում «Սան Սիրո» մարզադաշտում հանդիպեցին «Միլանը» և «Նապոլին»: Այս հանդիպմանն ավելի ուժեղ էին Լուչիանո Սպալետտիի ֆուտբոլիստները, ովքեր արտագնա խաղում առավելության հասան 2:1 հաշվով:

Իտալիայի Ա Սերիա

«Միլան» – «Նապոլի» 1:2 (0:0)

0:1 Մատեո Պոլիտանո (11-մետրանոց, 54)

1:1 Օլիվյե Ժիրու (69)

1:2 Ջովանի Սիմեոնե (79)

Խաղի տեսությունն՝ այստեղ

7 տուրից հետո գործող չեմպիոն «Միլանը» 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Նապոլին» 17 միավոր ունի ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը: