SERIE A. «Յուվենտուսը» 10 հոգով պարտվեց «Մոնցային» (VIDEO)

Իտալական Ա Սերիայի 7-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Մոնցային»: Մասիմիլիանո Ալեգրիի թիմը հերթական միավորները կորցրեց՝ պարտվելով նվազագույն հաշվով: Նշենք, որ թուրինյան ակումբի կազմում 40-րդ րոպեին հեռացվել էր կիսապաշտպան Անխել դի Մարիան:

Իտալիայի Ա Սերիա

«Մոնցա» – «Յուվենտուս» 1:0 (0:0)

1:0 Քրիստիան Գյուտկյեր (74)

Խաղի տեսությունն՝ այստեղ

Այսպիսով, «Յուվենտուսը» մրցաշարում 2 անընդմեջ ոչ-ոքի արդյունքից հետո պարտվեց և այժմ 10 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում: Ա Սերիայի նորեկ «Մոնցան» 4 միավորով 18-րդ տեղում է: