«Լիվերպուլն» այլընտրանք է գտել Ջուդ Բելինգհեմին

«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Մատեուս Նունեսը կարող է տեղափոխվել այլ ակումբ, հայտնում է UOL-ը:

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի հետ հավակնում է պայմանագիր կնքել «Լիվերպուլը»: Մերսիսայդցիները կդիտարկեն պորտուգալացու տրանսֆերը, եթե ձմռանը չհաջողվի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին:

Նունեսը «Վուլվզ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը «Սպորտինգից»: Պրեմիեր Լիգայում անցկացրած 4 խաղում կիսապաշտպանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: