«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին հայտնել է, որ ակումբը բանակցություններ է վարում երեք ֆուտբոլիստի հետ պայմանագրերը երկարաձգելու շուրջ։
«Այժմ մենք բանակցություններ ենք վարում Իսմայել Բենասերի, Պիեռ Կալյուլյուի և Ռաֆայել Լեաուի հետ պայմանագրերի երկարաձգման շուրջ։ Մենք ցանկանում ենք, որ նրանք մնան, բայց դա կախված է նաև ֆուտբոլիստներից»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր էջում:
Լեաուի և Բենասերի գործող պայմանագրերը նախատեսված են մինչև 2024 թվականի ամառը։ Կալյուլյուի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը։