«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Եվրոպա Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի արտագնա խաղում «Շերիֆի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0):
«Երբ Ռաֆա Վարանը խաղադաշտում է, նա իր թիմակիցներին առաջնորդում է որպես առաջատար՝ օգնելով նրանց ճիշտ դիրքերում հայտնվել:
Ես շատ ուրախ եմ Սանչոյի համար: Նա ևս մեկ գոլ խփեց, և շատ գոլեր խփեց մինչմրցաշրջանում:
Ռոնալդուն շատ մոտ է իր լավագույն մարզավիճակին վերադառնալուն: Երբ նա դա անի, ավելի շատ գոլ կխփի: Նա լիովին նվիրված է մեր նախագծին, լիովին ներգրավված է և կապեր է հաստատում թիմակիցների հետ, ես ուրախ եմ այդ առթիվ», – ասել է Տեն Հեգը MUTV-ին տված հարցազրույցում: