Պեպ Գվարդիոլա. «Ինձ դուր չի գալիս, որ «Մանչեսթեր Սիթին» սկսել է սովորել քամբեքներին»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի տնային խաղում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ տոնած կամային հաղթանակը (2:1):

«Մենք սովորել ենք քամբեքներին, և դա ինձ դուր չի գալիս։ Այսօր մենք սխալ տեմպով խաղացինք՝ առանց ագրեսիայի, չափազանց պասիվ: Ֆիլի (Ֆոդենի), Բերնարդուի (Սիլվայի) և Խուլիանի (Ալվարեսի) մուտքը խաղադաշտ փոխեց խաղի տեմպը, և մենք երկու հիանալի գոլ խփեցինք։

Հոլանդի գոլն անհավանական էր: Ես հիշում եմ, որ շատ վաղուց «Բարսելոնայում» Յոհան Կրոյֆը նման գոլ խփեց «Ատլետիկոյի» դարպասը։ Հիանալի է, որ Էրլինգն այսօր դարձավ Կրոյֆի նմանակողը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը: