Մասիմիլիանո Ալեգրի. «Յուվենտուսի» համար դեռևս ամեն ինչ կորած չէ»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայում թիմի վատ մեկնարկը: Խմբային փուլի 1-ին տուրում թուրինցիները պարտվել են ՊՍԺ-ին (1:2), 2-րդում՝ «Բենֆիկային» (1:2):

«Ֆուտբոլը դժվար է բացատրել: Ուղղակի կարելի է ասել, որ 1:2 հաշվից հետո խաղն ավարտվեց, մենք կարող էինք բաց թողնել 3-րդ և 4-րդ գոլերը։ Հիմա բացատրելն ու խոսելը իմաստ չունի, մնում է միայն քրտնաջան աշխատել։

Ես արդեն թիմին ասել եմ, որ ֆուտբոլում նման պահեր լինում են, մենք պետք է դրանցից դուրս գանք որպես միասնական թիմ և պատասխանատվության զգացումով։ Ա Սերիայում մենք կարևոր խաղ ունենք «Մոնցայի» դեմ, իսկ հետո կմտածենք եվրագավաթների մասին։ Դժվար կլինի, բայց ամեն ինչ դեռ կորած չէ»,- ասել է Ալեգրին Sky Sport Italia-ին տված հարցազրույցում: