Լիոնել Մեսսին՝ Չեմպիոնների Լիգայի ռեկորդակիր

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների Լիգայի ունիկալ ռեկորդ է սահմանել։

Արգենտինացի ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել մրցաշարի խմբային փուլի «Մաքքաբիի» դեմ խաղում։

Մեսսին գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի 18-րդ մրցաշրջանում, ինչը բացարձակ ռեկորդ է։ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման գոլ է խփել 17 մրցաշրջանում, նա դեռ հնարավորություն ունի հասնելու Լիոնելին։

Կրիշտիանու Ռոնալդուն և Ռայան Գիգզը գոլեր են խփել Չեմպիոնների Լիգայի 16 մրցաշրջաններում: