ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Մաքքաբիի» հետ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ։
Այսպիսով, 23-ամյա հարձակվողը դարձավ առաջին ֆրանսիացին, ով գոլ խփեց մրցաշարի 6 անընդմեջ խաղում (հաշվի առնելով անցած մրցաշրջանը)։ Այդ հատվածում Մբապպեն դարձել է 8 գոլի հեղինակ։
2022/23 մրցաշրջանում Մբապպեն փարիզցիների կազմում անցկացրել է 8 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 10 գոլի հեղինակ։