Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին, Գլազգոյում կայացավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումը, որում «Նապոլին» հյուրընկալվելիս 3:0 հաշվով ջախջախեց «Ռեյնջերսին»:
Նեապոլիտանցիների կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան 8 հարված է կատարել շոտլանդական ակումբի դարպասին։ Այսպիսով, վրացին եվրագավաթների այս մրցաշրջանի ռեկորդ սահմանեց։
Այս մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 8 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։