Խուլեն Լոպետեգի. «Ֆուտբոլիստները պետք է յուրացնեն Իսկոյի անհատականությունն ու վստահությունը»

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին բարձր է գնահատել կիսապաշտպան Իսկոյի խաղը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Կոպենհագենի» դեմ հանդիպմանը (0:0):

«Նույնիսկ եթե նա իր լավագույն մարզավիճակում չէ, նա նոր դարաշրջան է սկսում «Սևիլիայում», բայց մեզ անհրաժեշտ է, որպեսզի մնացած ֆուտբոլիստները յուրացնեն նրա անհատականությունն ու վստահությունը: Այդպիսի մտածելակերպով պետք է մոտենանք խաղերին։ Նա հինգ մաքուր պահ ստեղծեց, դա հեշտ չէ»,- Լոպետեգիի խոսքերն մեջբերում է GSFN-ը:

Իսկոն «Սևիլիա» է տեղափոխվել այս ամռանը Մադրիդի «Ռեալից»: 30-ամյա իսպանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։