Չեմպիոնների Լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Այս շաբաթ կայացան Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումները։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է չորս ֆուտբոլիստի, ովքեր հավակնում են դառնալ շաբաթվա լավագույնը:

Հավակնորդների թվում են ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, «Բրյուգեի» հարձակվող Ֆերանդ Հուտգլան և «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի օգտին կարող եք քվեարկել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։