Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ու «Բրյուգեի» հարձակվող Ֆերան Ժուդգլան։
2022/23 մրցաշրջանում Կևին դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 9 խաղի, խփել 1 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։