«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Յապ Ստամը կարծիք է հայտնել թիմի պաշտպան Լիսանդրո Մարտինեսի մասին։
«Նա լավ ֆուտբոլիստ է: Ես գիտեի, որ երբ նա գա, Մեծ Բրիտանիայում մարդիկ կխոսեն նրա հասակի մասին:
Դա կարող է խնդիր լինել կենտրոնական պաշտպանի համար, բայց նա տաղանդավոր ֆուտբոլիստ է:
Պաշտպանությունում նա շատ ագրեսիվ է, և լավ է պաշտպանվում»,- Ստամի խոսքերն է մեջբերում Goal-ը.