Նունու Գոմեշ. «Վլահովիչն ամեն ինչ ունի Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկը դառնալու համար»

Պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Նունու Գոմեշը խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի տաղանդի մասին։

«Վլահովիչն ամեն ինչ ունի Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկը դառնալու համար: Նա արդեն ամենախոստումնալից հարձակվողներից է։  Ես պարզապես կարող եմ նրան ասել, որ շարունակի քրտնաջան աշխատել ինչպես մարզումների, այնպես էլ խաղերում, որպեսզի էլ ավելի ուժեղ դառնա»,- Գոմեսի խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը:

Այս մրցաշրջանում 22-ամյա Վլահովիչը մասնակցել է 6 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։