Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Լյուկա Էրնանդեսը առաջիկայում չի կարողանա օգնել թիմին, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղի ժամանակ (2-0):
Սպասվում է, որ լիովին ապաքինվելու համար մի քանի շաբաթ ժամանակ կպահանջվի։