ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին միջնորդ է դարձել փարիզյան ակումբում իր թիմակիցների միջև:
Արգենտինացին փորձել է հարթել Նեյմարի ու Կիլիան Մբապպեի կոնֆլիկտը։ Այս տեղեկությունը հրապարակել է հայտնի L’Équipe պարբերականը։
Հաղորդվում է, որ «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը չի պարտադրել իր կարծիքը թիմակիցներին, այլ փորձել է նվազեցնել լարվածության աստիճանը։ Հատկանշական է, որ ըստ լուրերի՝ Մեսսին չի սիրում իրեն դրսևորել «Պարկ դե Պրենսի» հանդերձարանում, սակայն այս դեպքը բացառություն է եղել: